21   հունվարի  2014 թ.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
http://azathaiq.blogspot.com/search?updated-min=2014-01-01T00:00:00%2B04:00&updated-max=2015-01-01T00:00:00%2B04:00&max-results=4
Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի և հատկապես կառավարության մի որոշման դեմ համախմբված ու պայքարի ելած կուսակցությունների,  քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների  համար

   Ժամանակը  ուսուցանում  է,  շտկում,   թելադրում:
   Ուսուցողական շտկումեր թելադրեցին  նաեւ  ՀՀ ԱԺ-ի  եւ նախագահական վերջին ընտրություններին հաջորդած զարգացումները, ուստի, արձանագրելով  դեռեւս  2005 թվականին  հրապարակած մեր պահանջները,  վերահաստատում ենք, որ առաջնայինը՝ 

1.    ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄՈՎ ՆՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆՈՒՄՆ  Է,  ընդ  որում  ի գիտություն պետք է ընդունել այն,  որ հայկական որևէ պետության Սահմանադրություն  չի կարող լինել ազգային, եթե այն կազմողները անտեղյակ լինեն ,,Կանոնագիրք  Հայոցի,, ,Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի ,,Դատաստանագրքերի,, , Շահամիրյանների ,, Որոգայթ փառացի,, և Արևմտահայոց Ազգային Սահմանադրության հիմնարար դրույթներին, սկզբունքներին ու գաղափարներին:  ( Մեր առաջարկությունները  տես նաեւ կայքէջ  http://azathaiq.blogspot.com/2012/10/blog-post_18.html -  ում `ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ /դրույթներ/ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար) :
   Իսկ մինչ այդ  հրամայական է դարձել  ընթացքի մեջ գտնվող ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ  մեջ  ներառել գործող Սահմանադրությունից  ԳԼՈՒԽ  8-ի  111-114  հոդվածները  հանելու մեր պահանջը:

   2. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ  Է  ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ  ՄԵՋ,  որպեսզի՝
   ա.  ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքների  մաս կազմող յուրաքանչյուր  ուժ գրանցման հայտին կցի իր սեփական ցուցակը, եւ թեկնածուի լիազորության դադարեցումից հետո  պատգամավորի  թափուր տեղը  հատկացվի դաշինքի անդամ տվյալ ուժի ցուցակով հայտագրված հաջորդ թեկնածուին.    
    բ. ընտրություններին մասնակցության շեմ սահմանվի ընտրողների ընդհանուր թվի 75% -ը.
    գ. ընտրության օրը ընտրությունների անցկացումը իրականացվի  ոստիկանության կամ բանակի  միջոցով.
    դ.  համապետական ու տեղական ընտրություների վավեր եւ անվավեր  քվեաթերթիկների թանաքի գույնն ու գրիչի տեսակը  սահմանվի  ու հաստատվի  ԿԸՀ – ի կողմից.
     ե. 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն այն փոխարկվի համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացվի  5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին.
      զ. համամասնական առաջադրումն իրականացվի միայն կուսակցությունների անուններով, առանց  թեկնածուների ցուցակների.
      է. ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո իր պատգամավորին հետ կանչելու եւ նոր պատգամավոր գործուղելու իրավունքը վերապահվի կուսակցությանը.
      ը. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալը վկայող գրանցամատյանները  տպագրվեն  եւ կրկնօրինակները  անվճար տրամադրվեն  ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին.
      թ. ընտրություններին լրիվ կազմով մասնակցած ընտանիքների համար սահմանվեն կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով):
   
ԱԶԱՏ   ՀԱՅՔ բհկ նախագահ                                           Ռ.  Մնացականյան
    21. Օ1. 2014 թ.

Կենտրոն և Նորք - Մարաշ վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարան   ք. Երևան, Տիգրան Մեծի պողոտա  23/1,  հեռախոս  (010) 54-79-15:

***
Դ Ի Մ Ո Ղ՝ 
 ՆԱԽԱՁԵՌՆՈՂ  ԽՄԲԻ  ԿՈՂՄԻՑ՝  ԱԶԱՏ   ՀԱՅՔ բհկ
 Հայաստան, Երեւան, Նոր Արեշ 12 փողոց 137 տուն  
(. (374) +  457308.,   099-457308,     E.mail,      azataik@rambler.ru
http://azathaiq.blogspot.com/2011/03/z-t-h-i-k.html

Դ Ի Մ Ո Ւ Մ
    (2013 թ. նոյեմբերի 5-ին Երեւանում բողոքի երթի կազմակերպիչների գործով  ձերբակալվածների հնարավոր դատավարության բոլոր նիստերը դատարանի դահլիճից  հեռարձակելու  մասին)
(ՄԱԿ-ի   Մարդու իրավունքների  1948 թ. դեկտեմբերի  10-ի   համընդհանուր հռչակագրի հոդված  11 )

   Նկատի ունենալով, որ Հայաստանում բոլոր աղմկահարույց դատավարություններն ընթանում են սահմանափակ հնարավորություններով փոքրիկ դահլիճներում, 2013 թ. նոյեմբերին  նախաձռնող  խումբը ՀՀ պետական  ու  հանրային  կառույցներին  հղած ուղերձում  հանդես եկավ հայտարարու-թյամբ,  կոչ անելով,  որ  Շանթ  Հարությունյանի և  նրա  համախոհների հնարավոր  դատավարութ-յունն  ընթանա  հնարավորինս  ընդարձակ  դահլիճում եւ հեռսրձակվի հանրային ռադիոյով  ու հեռուստատեսությամբ   http://www.youtube.com/watch?v=PcIPPFrUf2c&feature=youtube_gdata:

  Քանի որ նրանց դեմ հարուցված  գործը քննելու է ձեր դատարանը, դիմում  ենք ձեզ և խնդրում թույլ տալ իրականացնելու դատավարության ընթացքի  թափանցիկությունն  ու հրապարակայնու-թյունն  ապահովող հետևյալ գործողությունները.
  ա. նախաձեռնող խմբի լիազորված անձին թույլատրել  տեսագրել և միաժամանակ հեռարձակել դատական բոլոր նիստերի ընթացքը    http://www.livestream.com/azathaiq   կայքով.
   բ. դատարանի շենքի առաջ բարձրախոսներ տեղադրենք, որպեսզի դահլիճում ներկա գտնվելու հնարավորությունից զրկված քաղաքացիները կարողանան դատական նիստրերի ընթացքին հետևել:
    Ակնկալում ենք,  որ  սույն  դիմումի  վերաբերյալ  դատարանի  որոշման մասին նախաձեռնող խմբին տեղյակ կպահվի ողջամիտ  ժամկետում:

    Առդիր՝  ուղերձ-հայտարարության տեքստը:

    Նախաձեռնող  խմբի  անունից՝                                    
    ԱԶԱՏ   ՀԱՅՔ բհկ նախագահ                                           Ռ.  Մնացականյան

    21. Օ1. 2014 թ.
ԶԵԿՈՒՅՑ՝
                                                                                                    27.12.2013 թ.
  2013 թ. դեկտեմբեր  25–ին  ՀՀ Արդարադատության նախարարության 380239 հեռախոսահամարից  ժամը 12–ն անց 12 րոպեին  զանգահարել են 099-457308 հեռախոսահամարին եւ տեղեկացրել,  որ ՀՀ նախագահին, կառավարությանը, ԱԺ պատգամավորներին, կուսակցություններին, կազմակերպություններին, լրատվամիջոցներին, մտավորականներին հղված  26.11. 2013 թ.  թիւ 001 գրությունը /ամբողջական տեքստը տես https://www.facebook.com/photo.php?fbid=571431219578941&set=a.465475923507805.1073741825.464345153620882&type=1
որի պահանջն այն էր, որ  Շանթ Հարությունյանի եւ նրա հետ նույն գործով ձերբակալվածների հնարավոր դատավարությունը ընթանա  ՀՀ դատաիրավական համակարգի ամենամեծ դահլիճում եւ հեռարձակվի հանրային հեռուստատեսությամբ ու ռադիոյով, քննարկվել  է Արդարադատության նախարարությունում, և  վերջիններս պարտավորվել են Նախաձեռնող խմբին 2 օրվա ընթացքում գրավոր պարզաբանումներ ուղարկել:

  ՆԱԽԱՁԵՌՆՈՂ  ԽՄԲԻ  ԱՆՈՒՆԻՑ   
ԱԶԱՏ  ՀԱՅՔ բհկ նախագահ
http://www.youtube.com/watch?v=PcIPPFrUf2c&feature=youtube_gdata/
Ռուբէն  /Ռուբիկ/ Մնացականեան      հեռ.  099 - 457308
27.12.2013 թ.

Երեւան
Ի  ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ  
ՀՀ  նախագահին, կառավարությանը, ԱԺ պատգամավորներին, լրատվամիջոցներինկուսակցություններին, կազմակերպություններինմտավորականներին,

            Նկատի ունենալով,
   որ Հայաստանում բոլոր աղմկահարույց դատավարությունները ընթանում են սահմանափակ հնարավորություններով փոքրիկ դահլիճներում,
   որ դատավարությունների ընթացքը լուսաբանող լրատվամիջոցները հաճախ միտումնավոր կերպով հանրությանն են ներկայացնում միյայն ընտրովի դրվագներ,
   որ Շանթ Հարությունյանի եւ նրա կողմնակիցների բողոքի երթը երկու կողմից էլ ներկայացվում է որպես հեղափոխություն, իսկ հեղափոխության նկատմամբ քաղաքական շրջանակներն ու ժողովրդական լայն զանգվածներն ունեն բավականաչափ տարբեր, բազմազան պատկերացումներ ու վերաբերմունք,
որ աշխարհասփյուռ Հայությունը մտահոգ եւ պատվախնդիր է ազգի ճակատագրով՝
ՊԱՀԱՆՋՈՒՄ  ԵՆՔ,
   որ Շանթ Հարոթյունյանի եւ նրա հետ նույն գործով ձերբակալվածների հնարավոր դատավարությունը տեղի ունենա դատա - իրավական համակարգի ամենամեծ դահլիճում եւ հեռարձակվի հանրային հեռուստատեսությամբ  ու ռադիոյով:

   Լեվոն Ալիզյան   /Երեւան/,  Հասմիկ  Այվազյան   /Ռ Դ/, Անժելա Բարսեղյան   /ԱՄՆ/, Սուրեն Գրիգորյան  /ՀՀ/,  Հակոփ  Եղյայիան  /Փարիզ/,  Մուշեղ Թովմասյան   /Հունգարիա/,  Սամվել Սեդրակյան   /ՀՀ/, Սամվել Ստեփանյան   /Գերմանիա/,  Ռուբէն  /Ռուբի Մնացականեան /ՀՀ/    
ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺ ԱԶԳԱՅԻՆ ՑԱՆՑԱԶԱՏ  ՀԱՅՔ    հեռ099 – 457308   
                                                                                 16  նոյեմբերի  2013 թ.
/Anastas Glejyan,, ՀՀ/, /Anastas Glejyan,  ՀՀ/,  /Alla Grigoryan , Իսպանիա/,  /Eduard Terosipyan/, /Karen Kovsakanci Martirosyan, Երեւան/,  /Seta Hairabedian Gharibian  ԱՄՆ/,  /Վարդան Մակինյան/,  /Парандзем Шахбазян, Երեւան/,  /Narine Mnacakanyan, Երեւան/
27  նոյեմբերի  2013 թ.   Երեւան
/Anna Jilavyan,  Ռ Դ/,  /Anna Jilavyan,  ՌԴ/,   /Anait Shamshian, ԱՄՆ/,  /Aram Mkrtchjan, Followed by/,  /Anahit Sargarian,  Հոլանդիա/, /Daniel Danielian, Greece/, /Կարօ Սարգիս Խորոզեան,  Dubai/,  /Karo G. Karapetyan,  ԱՄՆ/,  / Karen Musayelyan,  ԱՄՆ/,  /Karine Vardanyan,  Akhalkalak/, Ð /Հայրապետ Արիստակեսյան, Konakovo/,  /Mangassarian Gourgen,  Toronto/,  /Michael Tonoyan,  Toronto/,  /Sona Arshuneci,  Brussels/,  /Susanna Avetisyan,  Paris/,  /Sosek Estvan,  Sydney/,  /Var Dan Hovhanisian,  Իսպանիա/, /Antranig Seferian,  Լիբանան/,  /Անի Մելքոնյան/,  /Arevhat Amiryan/,  /Anahit Tigranyan/,  /Assia Nulle/,  /Armine Karapetyan/, /Armine Karapetyan/, /Anahit Sahakyan/,   /Ashot Avetisyan, Երեւան/,   /Temik Khalapyan/,   /Կարեն Շիկոնյան/, /Karen Atoyan/,  /Karine Mnacakanyan/,    /Հայկ Ավոյան/,  /Հայկ Ավոյան/,  /Հրածին Վարդևանյան/,  /Մշո Աղջիկ/, /Margarita Hamayakyan/,  / Mila Pat/, /Marieta Badalyan/,   /Nadia Baboumyan/, / Nadya Danielyan/,  /Ruzanna Sargsian-Ajemian/,  /Sasun  Hovsepyan/,  /Shushan Davtyan/, /Silva Soghomonyan/,  /Suzanne Simonyan/,  /Vazgen Ovsepyan/,  /Vartkes Yeghaian/,  /Վարդան Մակինյան/,  /Քարմէն Ղուրչեան/,  /Eduard Terosipyan/,  /Lyova Manukyan /, / Arpi Saroyan/,