ԲԱՑ ՆԱՄԱԿԻ ՓՈԽԱՐԵՆ. ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ


   Պատահական չէ, որ խոսքս սկսեցի Նժդեհի այս պատգամով, որովհետեւ շատ ենք սիրում ասելª 5000 տարի, Տիգրան Մեծ, Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս, Նժդեհ, Բաղրամյան, ապա ոգեւորությամբ շարունակում ենքª այսինչը հայ է, այնինչը հայկական ծագում ունի եւ այլն£
  Շատ եմ փորձել այս հարցերը ծանրութեթեւ անել, եւ ամեն անգամ նժարի այն կողմն է ծանրացել, որին դրվել է խնամին ու քավորը, անառակությունը, ստրկամտությունը, նյութապաշտությունը, գլուխգովանությունը, մատնությունն ու  թերարժեքության զգացումը£
  Բայց ի±նչ ... Վրացին, թուրքը, ադրբեջանցին չունե±ն իրենց մեծերն ու սրբությունները£ Չունե±ն բարդույթներ ու արատներ, թերություններ ու թուլություններ£  Ունեն եւ մեզանից գուցե ավելի±ն ունեն, բայց  ՓԱՍՏԸ Հայաստանի եւ այդ երկրների ներկա քարտեզներն են, մեր թվակազմը, աշխարհում սփռվածությունը, խորքային մոտեցումները, Հայաստանի ու հայության հասցեին ներսից ու դրսից հնչող մեղադրանքները, միջպետական հարաբերություններում մեզ ստորացնելու փորձերը£
  Անշուտ այս շրջագծում իրենց մեղքի բաժինն ունեն նաեւ երկրիս բոլոր ժամանակների իշխանավորները, ուստի իբրեւ պատասխան պիտի մեջբերեմ աշխարհի բռնապետերից եւ հայ ազգի ոխերիմ ՙբարեկամներից՚ մեկիª Ստալինի հանրահայտ խոսքը.   ՙԱնցյալիդ համար շնորհակալություն, ասա հիմա ո±վ ես՚£
   Հիմա ո±վ ենք Հայաստանի հոգեւորականներս, մտավորականներս, հեղափոխականներս, ժողովրդավարներս, ազգային պահպանողականներս, կոնգրեսականներս, փողատերերս, իշխանություններս ... Ո±վ ենք£
   Հարցադրում, որի տիրույթում բոլոր ճանապարհները տանում են դեպի հայրենիք, հայրենիք, որն ազգին տրվում է իբրեւ աստվածային պարգեւ եւ ժառանգություն նախնիներից£
   Հայրենիք, որի մասին այսօր, ուզածդ չսողացող մտավորականի հետ զրուցելիս խոսքն ու զրույցը սահուն կերպով հանգում է նրան, որ ի վերջո հռետորական, շշմեցնող հարց է տրվում.
   ¬ Ո±վ ենք մենքª Տիգրան Մեծի, Վարդան Մամիկոնյանի, Մաշտոցի, Նարեկացու, Կոմիտասի, Նժդեհի,  Բաղրամյանի ...  ժառանգորդները, թե± Չինգիզ   Խանի, Լենկթեմուրի մնացորդները, թե± վերջիններիս լծի տակ խոշտանգվողները£
  Հիմա, երբ ասվեց ԱՅԲ, պիտի ասվի նաեւ այբուբենի մինչեւ վերջին հնչյունը ...
  ԱՅՈ, ԱՅԲ ¬ ը մենք  ենք, Տիգրան Մեծից մինչեւ այսօրվա հանրապետությունը, որն աշխարհի երեսից ջնջելու մոլուցքով ոմանք միլիարդներ են ծախսում, եւ գաղտնիք չէ, որ մեր թիւն այսօր անկախ Հայաստանում ընդամենը 3 միլիոն է, եւ այդ 3 միլիոնի միայն 30 հազարն են ղեկավար ու փողատեր, քաղաքական ու տնտեսական գործիչներ, որոնք տոտալ ընտրությամբ էլ մի 300 հազար գյուղապետեր, զանազան չինովնիկներ, կուսակցական ու ՙանկախ՚ ենթականեր ունեն, որոնցից առնվազն մեկ քառորդին գնելու համար ոչ թե միլիարդ, այլ մեկ միլիոնն էլ է բավական, ուստի առանց հեռուն գնացող ենթադրություններ անելու եւ անուններ տալու, հետեւությունը թողնելով ընթերցողին, ոչ սահուն անցում կատարեմ  ԽՍՀՄ ¬ ի պես անպարտելի կայսրությունը կայծակնային արագությամբ կործանած  Ալան Դալլեսիª  ԽՍՀՄ ¬ ի դեմ  պայքարի 1945 թ. ծրագրային ճառին.  որտեղ մասնավորապես ասված է.
   -ՙՔԱՈՍ սփռելով այնտեղª  իրենց իրական արժեքները կփոխարինենք կեղծերով, նրանց կստիպենք հավատալ կեղծ արժեքներին
   Կօգնենք, կբարձրացնենք այնպիսիներին, ովքեր կսերմանեն անբարոյականության, սեռական փոքրամասնության, բռնության, սեքսի, սադիզմի, դավաճանության պաշտամունք:
     Գրականությունը, թատրոնը, կինոն կպատկերեն, կփառաբանեն ամենացածրորակ զգացմունքները£
  Պետության ղեկավարության մեջ կստեղծենք քաոս, անկարգություն, շարքային մարդկանց մոտ կստեղծենք բացարձակ անպաշտպանվածության մթնոլորտ£
  Կսերմանենք կաշառակերություն ու բամբասանք, կպաշտպանենք, կբարձրացնենք մեր ծրագրերն իրականացնողներին, կօժանդակենք չինովնիկների անսկզբունքայնությանը, կխրախուսենք նյութապաշտությունը, նախանձը, չարությունը, մոլուցքներն ու փոգրոգությունը, նրանց գնման, խոստումներ տալու գործում կլինենք առատաձեռն, այդպես կկազմալուծենք ամեն լավը, ինչը կա հակառակորդի ճամբարում, նրանց նշանավոր ներկայացուցիչներին կներգրավենք  հանցագործ ձեռնարկումներում, կնսեմացնենք եւ անհրաժեշտ պահին կդարձնենք  ծաղրի առարկա£
  Գլխավորապես կհենվենք երիտասարդության վրաª կպղծենք, կբարոյալքենք, կանառակացնենք նրան, կքայքայենք ընտանիքները:
  Ազնվությունը, արդարամտությունը, արդարադատությունը, հավատարմությունն  ու սկզբունքայնությունը կծաղրվեն, կվերածվեն անցյալի մնացուկի:
  Մենք  նրանց կհիմարացնենք, կդարձնենք ապազգային տափակամիտներ, եւ միայն քչերը կենթադրեն կամ կհասկանան ինչ է կատարվում:
  Իսկ նման մարդկանց կդնենք անօգնական վիճակի մեջ, կդարձնենք ծաղրի առարկա, կգտնենք նրանց զրպարտելու, վարկաբեկելու, հասարակության տականք հայտարարելու եւ ոչնչացնելու միջոցներ՚:
  Գիտեմ, այս մտորումներս բազմաթիվ հայ այլ մտավորականների խորհրդածությունների պես կքնեն մարդկային գործոնի եւ քաոսային թղթապանակների լաբիրինթոսում ննջող արխիվային նյութերի մեջ, որով էլ նորովի  կիմաստավորվեն հանրահայտª ՙ Ինչի±ց է սկսվում հայրենիքը՚ երգի տողերը ...

Ռուբեն Մնացականյան
ՙԱԶԱՏ ՀԱՅՔ՚
16 սեպտեմբերի 2009 թ.