21   հունվարի  2014 թ.

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
http://azathaiq.blogspot.com/search?updated-min=2014-01-01T00:00:00%2B04:00&updated-max=2015-01-01T00:00:00%2B04:00&max-results=4
Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի և հատկապես կառավարության մի որոշման դեմ համախմբված ու պայքարի ելած կուսակցությունների,  քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչների, լրատվամիջոցների  համար

   Ժամանակը  ուսուցանում  է,  շտկում,   թելադրում:
   Ուսուցողական շտկումեր թելադրեցին  նաեւ  ՀՀ ԱԺ-ի  եւ նախագահական վերջին ընտրություններին հաջորդած զարգացումները, ուստի, արձանագրելով  դեռեւս  2005 թվականին  հրապարակած մեր պահանջները,  վերահաստատում ենք, որ առաջնայինը՝ 

1.    ՍԱՀՄԱՆԱԴԻՐ ԺՈՂՈՎԻ ՀՐԱՎԻՐՈՒՄՈՎ ՆՈՐ, ԱԶԳԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ
ԸՆԴՈՒՆՈՒՄՆ  Է,  ընդ  որում  ի գիտություն պետք է ընդունել այն,  որ հայկական որևէ պետության Սահմանադրություն  չի կարող լինել ազգային, եթե այն կազմողները անտեղյակ լինեն ,,Կանոնագիրք  Հայոցի,, ,Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի ,,Դատաստանագրքերի,, , Շահամիրյանների ,, Որոգայթ փառացի,, և Արևմտահայոց Ազգային Սահմանադրության հիմնարար դրույթներին, սկզբունքներին ու գաղափարներին:  ( Մեր առաջարկությունները  տես նաեւ կայքէջ  http://azathaiq.blogspot.com/2012/10/blog-post_18.html -  ում `ՄԻԱՍՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ /դրույթներ/ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, դաշինքների համար) :
   Իսկ մինչ այդ  հրամայական է դարձել  ընթացքի մեջ գտնվող ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ  մեջ  ներառել գործող Սահմանադրությունից  ԳԼՈՒԽ  8-ի  111-114  հոդվածները  հանելու մեր պահանջը:

   2. ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՆ  Է  ԸՆՏՐԱԿԱՆ  ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ  ՄԵՋ,  որպեսզի՝
   ա.  ԱԺ ընտրություններին մասնակցող դաշինքների  մաս կազմող յուրաքանչյուր  ուժ գրանցման հայտին կցի իր սեփական ցուցակը, եւ թեկնածուի լիազորության դադարեցումից հետո  պատգամավորի  թափուր տեղը  հատկացվի դաշինքի անդամ տվյալ ուժի ցուցակով հայտագրված հաջորդ թեկնածուին.    
    բ. ընտրություններին մասնակցության շեմ սահմանվի ընտրողների ընդհանուր թվի 75% -ը.
    գ. ընտրության օրը ընտրությունների անցկացումը իրականացվի  ոստիկանության կամ բանակի  միջոցով.
    դ.  համապետական ու տեղական ընտրություների վավեր եւ անվավեր  քվեաթերթիկների թանաքի գույնն ու գրիչի տեսակը  սահմանվի  ու հաստատվի  ԿԸՀ – ի կողմից.
     ե. 5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերի քվեն որպես ռազմաավար հաղթողների միջեւ բաժանելու փոխարեն այն փոխարկվի համապատասխան պատգամավորական տեղերի եւ հատկացվի  5 %-ի սահմանը չհաղթահարած ուժերին.
      զ. համամասնական առաջադրումն իրականացվի միայն կուսակցությունների անուններով, առանց  թեկնածուների ցուցակների.
      է. ընտրությունների արդյունքներն ամփոփելուց հետո իր պատգամավորին հետ կանչելու եւ նոր պատգամավոր գործուղելու իրավունքը վերապահվի կուսակցությանը.
      ը. ընտրողների կողմից քվեաթերթիկներ ստանալը վկայող գրանցամատյանները  տպագրվեն  եւ կրկնօրինակները  անվճար տրամադրվեն  ընտրություններին մասնակցած ուժերին, լրատվամիջոցներին, դիտորդներին, վստահված անձանց եւ շահագրգիռ քաղաքացիներին.
      թ. ընտրություններին լրիվ կազմով մասնակցած ընտանիքների համար սահմանվեն կոմունալ վճարումների արտոնություններ (զեղչերի ձեւով):
   
ԱԶԱՏ   ՀԱՅՔ բհկ նախագահ                                           Ռ.  Մնացականյան
    21. Օ1. 2014 թ.

Комментариев нет: