https://www.facebook.com/photo.php?fbid=395203583850030&set=a.225088994194824.47200.100000811750686&type=1&theater
Վարչախումբն իր
շոշափուկներով տեւական ժամանակ է,
ինչ օլիգարխներից, փոքր ու մեծ
չինովնիկներից դժգոհ ժողովրդի շարքերում
շրջանառում է շարքային մարդուն անգործության մղող, արտաքինից
անմեղ թվացող, բայց խորքում դավադիր` ընտրություններին
չմասնակցելու քարոզչությունը:
Նման պասիվությունն
ըստ էության ամրագրում է այն ամենը, ինչ ունենք այսօր` ազգային ունեցվածքի
յուրացում, հուսահատություն, օտարացում մերձավորից , ազգակցից եւ
հայրենիքից , արտագաղթ, այլասերում
եւ այլն...
Այս իրավիճակից ելքի
փնտրտուքը մեզ հուշեց
ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ
մարտավարությամբ գործելու գաղափարը։
Անվիճելի է, որ ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ, ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ Է
ՀՆԱՐԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ
ՀԱՅՈՒԹՅԱՆ ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ ՆԱԽ
ԴԱՆԴԵՂԵՑՆԵԼ, ԱՊԱ ԵՒ ԿԱՆԽԵԼ։
Այս գաղափարներն առաջարկությունների տեսքով
տարբեր տարիներին ու տարբեր միջոցներով
հրապարակել ենք մամուլում: Եւ ահա, 2012 թ. ԱԺ ընտրություններում արձանագրվեց
աննախադեպ մի թիվ`53 հազար անվավեր
քվեաթերթիկ, միանգամայն բավարար`
մեկ կուսակցություն ԱԺ անցնելու
համար։
Այդ ,,անվավեր,, քվեները, կարծում ենք,
բավարար չափով հաստատեցին, որ եթե 53
հազար թիվը 2, 3, 4 եւ ավելի անգամ բազմապատկվեր, նվազագույնը
ԿՈՒՐՎԱԳԾՎԵՐ ՃՇՄԱՐԻՏ, ԱԶԳԱՅԻՆ ԸԴԴԻՄՈՒԹՅԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺԻ ԱՍՊԱՐԵԶ ԳԱԼՈՒ
ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ( եթե, իհարկե,
փետրազարդ ծրագրերի փոխարեն, իրենց
ընդդիմադիր հռչակած ուժերից որեւէ մեկը հանդես գար ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉՈՎ)։
Հավատը սարեր է շարժում:
Բոլոր նրանք, ովքեր իսկապես, անկեղծորեն մտահոգ են հայության այսօրվա վիճակով, խնդրում
ենք ինչպես այս, http://haratevutyun.blogspot.com/ այնպես էլ
http://old.hetq.am/am/society/azat-hayq-2/
կայքերի 2 էջ փաստաթղթերը խորությամբ ուսումնասիրել, քննարկումներ ծավալել:
Եթե մեզ հետ համակարծիք եք, եկեք միասին
գործենք: Նաեւ սիրով եւ ըմբռնումով կունկնդրենք ձեզ`եթե մեզ ապացուցեք, որ ԱԿՏԻՎ
ԲՈՅԿՈՏԸ սխալ է...
15.11.2012
թ. - Երեւան
շարունակելի