ԱՌԱՆՑ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ


   Մինչ ՄԱԿի անդամ 30 – ից ավելի պետություններ ճանաչել եւ դատապարտել են մարդկության եւ մարդկայնության դեմ իրականացրած Հայոց Մեծ եղեռնը, ոճրագոծրըª  Թուրքիան, փորձում է ժխտել ու կոծկել իր իրագործած հանցագործությունը£
  Ավելին, ԽՍՀՄ լուծարումից ի վեր գլխավորելով հանցակից ուժերին՝ շրջափակելով մեկուսացնում է Հայաստանի, Արցախի Հանրապետությունները եւ շարունակում է այս պետությունների բնիկ բնակչության դեմ ծրագրած հանցավոր գործողությունները£
  Այս իրողություններից ելնելով, ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած երկրներին, պետություններին, հոգեւոր ու քաղաքական կառույցներին մեր երախտագիտությունը հայտնելով, Հայաստանի քաղաքական վերնախավին հիշեցնում ենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանության 100 - րդ տարելիցը՝ 2015 թ.,  մնացել է 1485 օր£

    Ոստի  հիմք ընդունելով, որ  ի հակակշիռ Թուրքիայի ժխտողական կեցվածքի, հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունները եզրագծել են իրավական եւ քաղաքական փաստաթղթերի ամբողջական մի փաթեթ, որը ՀՀ իշխանությունները պարտավոր են  ընդհանրացնել եւ բարձրացնել միջազգային ատյաններում, կոչ ենք անում.
   1,  Հայոց Մեծ ցեղասպանության 100 - րդ տարելիցին ընդառաջ օրերի հետհաշվարկ սկսել.
   2,  ՀՀ ԱԺ օրակարգ մտցնել Հայոց ցեղասպանության  հետեւանքների վերացմանը ուղղված հայեցակարգի ընդունումը.
   3,  միջպետական խորհրդակցություններ սկսել Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների իշխանությունների հետ.
   4,  մինչեւ սույն թվականի օգոստոսի 10 – ը միջազգային  ատյաններում պաշտոնապես բարձրացնել սառեցված Հայկական հարցը£
ԱԶԱՏ ՀԱՅՔ
Ռուբեն Մնացականյան
28  մարտի 2011 թ.
Երեւան, Նոր Արեշ 12 . 137 տ.,
  Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
. (374) +  457308., 099-457308, 091- 524581,  091-379587,
  E.mail. azataik@freenet.am, azataik@rambler.ru, lusolusmn@rambler.ru
Ruben Mnacakanyan   

Ազատ Հայք - A Z A T H A I K


(+374)-457308,  099-457308, 091-379587, 
 E.mail. azataik@freenet.am, azataik@rambler.ru
 375041 Երեւան, Նոր Արեշ 12փ. 137 տ., Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
  ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏ ՀԱՅՔԸ հիմնադրվել է  1989p.՝  որպես Ազգային Միասնության Ուխտ ազմակերպության հրատարակչություն:
  1990թ. հունվարին  կազմակերպության որոշ անդամներ մարտավարական ու ռազմավարական տարձայնությունների պատճառով հեռացան ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻՑ եւ հրատարակչական գործի հիմնական իրականացնողների հետ միասին հիմնեցին ԱԶԱՏ ՀԱՅՔ ԶԻՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ կազմակերպությունը։
  Սկսած 1990 թվականից՝ ԱՀԶ – ն  իրականացրել է  անլեգալ թերթերի, ազգային մատենաշարերի, հուշագրքույկների ընդհատակյա տպագրություն , վերահրատարակել ՀՅԴ օրգան ԴՐՕՇԱԿԸ: Կազմակերպել է նստացույցեր,  հանրահավաքներ, աջակցել է  ՀԱՅ  ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ  ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ  յոթ հատորների,  ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅ  ԴԱՏ,  ԿՏԱԿ  ՆԷՐ  ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ  գրքերի  վերահրատարակմանը, մասնակցել է ընտրությունների, հանրաքվեների, քաղաքական միջոցառումների, իրականացրել է դիտորդական  եւ այլ առաքելություններ, հրավիրել ասուլիսներ: Հայթայթել է զենք ու զինամթերք, մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախի պաշտպանությանը:
Սեյրան Խաթլամաջյանի,  Ռուբեն Մնացականյանի  գլխավորությամբ  էապես նպաստել է նրան, որ 1918–20 թ.թ. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները  վերահաստատվեն որպես  ՀՀ խորհրդանիշներ:
   Հրատարակել է Ճամբարակի, Երեւանի , Էջմիածինի,  Արցախի, Նոյեմբերյանի, այլ բնակավայրերի ազատամարտիկներին փառաբանող հուշամատյան՝ ՀԱՐԱՏԵՒՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ վերնագրով , ազգային տետրեր, քարտեզներ, դիդակտիկ  եւ այլ նյութեր:
   1996 թ. ԱՀԶ - ն վերակազմավորվելով՝  գործունեությունը շարունակել է որպես քաղաքական կազմակերպությունª ,,Ազատ Հայք Առաքելություն,,  անվանումով:
   2000 թ. տպագրել է  ԱՀԱ - ի  ԶԻՆԱԿԻՑ պաշտոնաթերթը:
   1999 - 2003 թ.թ. ԱՀԱ - ն համամասնական ցուցակով առաջադրվել եւ մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին:
  2005 թ. գրանցվել է որպես բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ԱԶԱՏ ՀԱՅՔ։
  2006 թ. փետրվարին ԱՀ - ի ջանքերով կազմավորվել է ԳԼՈԲԱԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ համագործակցություն՝  ինը հասարակական կազմակերպությունների  կոալիցիա:
  2006 թ. հունիսին  ԱՀ - ի աջակցությամբ ձեւավորվել է  ,,Փախստականները եւ միջազգային իրավունքը,,  ցանցը:
    2005 – 2007 թ.թ. դիտորդական առաքելություն է իրականացրել ՀՀ - ի, Արցախի Ազգային Ժողովների, ՏԻՄ ընտրությունների, Սահմանադրության հանրաքվեների ընթացքում:
  2005 թ. ԱՀ - ը դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել Ադրբեջան£
  2006 թ. ԱՀ - ը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի վտարանդի ֆրակցիա ձեւավորելու հեռանկարովª բռնագաղթած հինգ հայերի պատգամավորության թեկնածու առաջադրելու հայտ է հղել Բաքու:
  2009 թ. ձեւավորել է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ  շարժումը£
***
   Ազատ  Հայքի   կարգախոսն է՝
ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՔ, ՈՐ ՄԱՐԴԻԿ  ՁԵԶ ԱՆԵՆ, ԱՅԴՊԵՍ  ԵՒ ԴՈ°ՒՔ ԱՐԵՔ  ՆՐԱՆՑ։
Ազատ Հայքի կանոնադրական դրույթներն են՝
    -  Միջազգային համակեցության համակարգում  զարգացող Հայաստանը աշխարհասփյուռ  հայերի, ՀՀ քաղաքացիների հայրենիքն է, որտեղ Կազմակերպությունն աջակցում է հայրենադարձության իրականացմանը, գործում է մարդկության կողմից սրբագործված պատգամների շրջանակներում,  այն  էª հավատ, ազգ, սեր, արդարություն, հավասարություն, առաքինություն, հարգանք, կարեկցանք, հավատարմություն, պատասխանատվություն.
   -  պաշտպանում է ազգային ավանդույթները, մարդու արժանապատվությունը, պատիվը, իրավունքները,  ազատ ընտրությունները, օրենքի առաջ հավասարությունը, խոսքի, խղճի, մտքի  ազատությունը.
   -  անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկային հակասությունները չընթանան սպառնալիքների, ահաբեկչության կամ բանսարկությունների  հունով.
   - իրականացնում է խաղաղության պաշտպանության միջոցառումներ.
   - գործընկերական հարաբերություններ է կառուցում  հասարակական  կարծիքի  ձեւավորման, շահերի  պաշտպանության, իրազեկության, ուսուցման,  կողմնորոշման,  համերաշխության  եւ այլ ասպարեզներում.
   -  անհատական, ցանցային համագործակցության միջոցով, պայքարում է աղքատության, չքավորության դեմ,  մասնակցում է սոցիալտնտեսական, օրենսդրական, մշակութային կյանքին, սոցիոլոգիական, վիճակագրական, հաշվարարական, իրավական բնույթի ուսումնասիրությունների կազմակերպմանը եւ անցկացմանը.
   - իրականցնում է պատմական արժեքների, բնաշխարհի պահպանության, անվտանգության, վերլուծություններ եւ հետազոտություններ, քաղաքացիական պաշտապանության գործողություններ, նպաստում է  կրթության, մշակութի, առողջապահության,  արվեստի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արհեստների, բարձր տեխնոլոգիաների, ժամանցների, արկածային զբոսաշրջության, զվարճալի ծրագրերի զարգացմանը.
 - իր կարողությունները ի սպաս է դնում ազգային փոքրամասնություններին, անհատներին, ընտանիքներին, բռնադատվածներին, հաշմանդամ, թափառաշրջիկ, անօթեւան որբերին օգնելու, հեղինակային իրավունքի, իրավական դաշտի բարելավման, զարգացման ծրագրերի իրագործմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը :

***
²¼²Տ ՀԱՅՔԻ  նախագահն է  Ռուբիկ  (Ռուբեն)  Գարեգինի   Մնացականյանը£
Զբաղվել է գեղանկարչությամբ, գրել է բանաստեղծություններ, քաղաքական, վերլուծական հոդվածներ, տպագրվել է խորհրդային, ետխորհրդային մամուլում, վավերագրական երկու գրքերի հեղինակ է£ 1989 - 1996 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ հրատարակչության,  1996 - 2004 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ կուսակցության,  2005 թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ  բ հ կ  նախագահն է£ 1988 - 1994 թ.թ. իրականացրել է ընդհատակյա թերթերի, ազգային մատենաշարերի, հուշագրքույկների տպագրություն£
   Մեծամասնական եւ համամասնական ցուցակներով 1990, 1995, 1999, 2003 թ.թ.  առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու£
  2009 թ. հունվարին ընտրվել է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ  շարժման նախագահ£


ԱԶԱՏ ՀԱՅՔ
Ռուբեն Մնացականյան
28  մարտի 2011 թ.
Երեւան, Նոր Արեշ 12 . 137 տ.,
  Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
. (374) +  457308., 099-457308, 091- 524581,  091-379587,
  E.mail. azataik@freenet.am, azataik@rambler.ru, lusolusmn@rambler.ru