ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ


Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ավելի շատ քաղաքական  ուժերի  ու նախագահական թեկնածուների կողմից են հնչում միասնական ծրագրով  կամ միասնական թեկնածուով հանդես գալու անհնարինության մասին ,,իրատեսական,, կանխատեսումներ:  Անկասկած, բոլորն էլ ճիշտ են, եթե նրանցից  յուրաքանչյուրն ունի միայն իրեն հայտնի նպատակներ կամ դրանք նույնանում են գործող իշխանական համակարգի պահապանների նպատակների հետ :  Ստորեւ ներկայացվող ծրագրային փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել դեռեւս 2005 թվականից ։ այս տարվա օգոստոսի 1-ից :
***
ՄԻԱՍՆԱԿԱՆ   ԾՐԱԳԻՐ  /դրույթներ/  ՄԻԱՍՆԱԿԱՆ  ԹԵԿՆԱԾՈՒԻ  ՀԱՄԱՐ
1,  Սահմանադիր Ժողովի հրավիրումով ընդունել նոր, ազգային Սահմանադրություն: Ի գիտություն ընդունել,  որ`
   ա. Սահմանադրությունը չի կարող լինել ազգային, եթե այն կազմողները անտեղյակ լինեն  ,,Կանոնագիրք Հայոցի,, ,Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի  ,,Դատաստանագրքերի,, , Շահամիրյանների ,,Որոգայթ փառացի,,  և Արևմտահայոց Ազգային Սահմանադրության հիմնարար դրույթներին, սկզբունքներին ու գաղափարներին.
   բ. Սահմանադրության մեջ սահմանված-ամրագրված պետք է լինեն նաև`
   - Հայաստան եւ հայ հասկացությունները.
   - Հայոց պետականության իմաստը եւ նպատակը.
   - Հայաստանը իրենց հայրենիք համարող այլալեզու, այլադավան ժողովուրդների ազգային ինքնության պահպանումն ու նրանց մշակույթի զարգացումը երաշխավորելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
  2,  Մշակել Ազգային անվտանգության նոր հայեցակարգ, որում որպես առաջնային ռազմավարություններ հռչակվեն`
   ա. տնտեսության զարգացումը  բոլոր մարզերում, բնակչության համաչափ տեղաբաշխումը երկրում, միջին մեծության 3-4 քաղաքների ստեղծումը Հայաստանի հարավում, հյուսիսում եւ արեւելքում.
   բ.  Հայաստանի տարածքային ամբողջականության հետևողական վերականգնումը` երկրի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական գործունեությունը համապատասխանեցնելով այդ նպատակին.
   գ.   հայրենադարձության գործընթացի վերսկսումը և դրա շարունակականության ապահովումը:
Այս ռազմավարությունները  իրագործելու նախապայմաններ համարել`
    -տնտեսական և գաղափարախոսական-քաղաքական լիակատար ինքնուրույնությունը.
    -կրթամշակութային ազգային քաղաքականության որդեգրումը.
    -պաշտպանական սեփական համակարգի  առկայությունը և գերակայությունը պաշտպանական այլ կառույցների նկատմամբ:
   Այս,  ինչպես նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի այլ դրույթները կյանքի կոչելու համար որոշիչ դարձնել պետության դերակատարությունը՝
    -պետական գործուն վերահսկողություն սահմանելով համապետական, համահայկական նշանակության հոգևոր, մտավոր և նյութական ամբողջ ունեցվածքի տնօրինության, բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման նկատմամբ.
    - ազգայնացնելով - պետական սեփականություն դարձնելով բովանդակ ժողովրդին եւ նաև գալիք սերունդներին պատկանող նյութական հարստություններն ու հոգևոր ժառանգությունը:
   3,  Լուծարել նախագահական համակարգը եւ Հայաստանը հռչակել խորհրդարանական հանրապետություն:

18.10.2012 թ. - Երեւան

շարունակելի

ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ


https://www.facebook.com/azataik/posts/370073123075065
   Քսաներորդ դարի վերջերին  Հայաստանի տնտեսությունը կաթվածահար արվեց, հարյուր հազարավոր մարդկանց տասնամյակների քրտինքով ստեղծվածն ու վաստակածը յուրացվեց մի քանի տասնյակ մարդկանց կողմից:
   Մտավորականը, ազատամարտիկը, գյուղացին, բանվորը  մատնվեցին  գործազրկության,  գամվեցին չքավորության, թշվառության խաչին:
   Կաշառակերությունը, անպատժելիությունը,  թալանը,  արտագաղթը  աննախադեպ  չափերի հասան:
   Ժողովրդավարության, առաջընթացի, զարգացման  քողածածկույթի տակ  շրջանառության մեջ դրվեց հայթուրքական հարաբերությունները կանոնակարգող  ,,երջանիկ կյանքի,, ուրվականը:
   Դարանից արձակված գնդակների թիրախ դարձան ազգային,  քաղաքական, ռազմական, մշակութային գործիչներ:
   Արդյունքը եղավ այն, որ լարվածությանը չդիմանալով` երկրի բնակչության զգալի մասը հեռացավ հայրենիքից, շատերն էլ փորձեցին փրկության դեղահաբեր որոնել կասկածելի միությունների ու դաշինքների մեջ, իսկ  վարչախումբն էլ խճճվելով օթյակային, օտարահաճո քաղաքականության լաբիրինթոսում` ներքաշվեց  հայության ձեռքբերումների փոշիացման ցանցի մեջ  եւ վերջնականապես զրկվեց ազգընտիրության տիտղոսից£

   Աներկբայորեն կարեւորելով երկրի ճակատագրով մտահոգ ուժերի համերաշխությունը` արմատական եւ համակարգային փոփոխությունների կողմնակիցերին,   ինքնաառաջադրվելու պատրաստ ՀՀ նախագահի թեկնածուներին հորդորում ենք  2013 թ. ընտրություններում հանդես գալ մեկ միասնական  թեկնածուով  ու  ծրագրով  եւ որպես առաջին քայլ պահանջել.

   1,  համապետական ընտրություններին մասնակցության  շեմ  սահմանել ընտրողների ընդհանուր թվի  75% - ը.

   2,  ընտրություններին մասնակցած ընտանիքների  համար սահմանել արտոնություններ.

   3,  ընտրության օրը  ընտրությունների անցկացումը  իրականացնել բանակի / կամ ոստիկանության/, իսկ հաշվարկը կատարել  հանձնաժողովների միջոցով.

   4.  մինչեւ ընտրությունների  վերջնական արդյունքների հրապարակումը տպագրել ընտրողների կողմիցքվեաթերթիկների ստացման գրանցամատյանների կրկնօրինակները :

18.10.2012 թ. - Երեւան
շարունակելի