ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԵՒ ԱՐԹՄՆԻ



ժողովրդավարական խաղերը  հազարամյակների  վաղեմություն  ունեն, եւ  փաստ է, որ ընտրությունները ապահովել եւ ապահովելու  են ռեժիմի վերարտադրությունը:
    Այդպես է եղել հնում, այդպես է այսօր եւ այդպես է լինելու  վաղը,  ուստի մերժելով  չարիքի փոքրագույնն ընտրելու  գաղափարը, որը  չարիքը հավերժացնող ամենահեշտ, ամենակարճ միջոցն է, մենք ընտրում ենք աստվածահաճո եւ թեկուզ  դանդաղ, բայց  անվրեպ ճանապարհը` առաջարկելով  դիմադրության մեր ձեւը,  բարձրաձայն մտորելով  ինչի եւ ինչպեսի  մասին։ 
    Այն, ինչ  ասելու ենք,  կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, ընդունել կամ չընդունել, առավել արմատական երեւալով կամ ցուցադրական վճռականությամբ  բարձրագոչ առարկություններ բերել, պատասխանելով, թե`  ավազակը երբ հարձակվել է վրադ, դիմադրել է պետք եւ ոչ թե զինագործարան կառուցելու քարոզչություն անել...
   Այդպիսիններին  մեր պատասխանն  է, որ  քաղաքակրթությունը մեզանով  չի սկսվել  ու մեզանով չի ավարտվելու, եւ կյանքը շարունակվելու է նաեւ մեզանից  հետո, մեզանից  անկախ։   
   Հայաստանում  1990 – ից  ի վեր համապետական 13  ընտրություն է  անցկացվել , բոլոր դեպքերում էլ  դրանք կազմակերպվել են ներմուծված խաղի կանոններով  եւ վերարտադրել այն ռեժիմին, որն էլ շատ արագ  շրջանառության մեջ դնելով   ՄԵՂԱՎՈՐԸ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆ  Է   կարգախոսը,  անսքող ասպատակել, թալանել, յուրացրել  է ժողովրդի դառը  քրտինքով տարիների ստեղծածն  ու վաստակածը... 
   Այսօր առաջնորդվել  ԲՈԼՈՐԻ համար ընդունելի եւ ԿԱՏԱՐՅԱԼ ծրագրեր կազմելու մտայնությամբ` կնշանակի երկարաձգել խաբեբաների և խաբեբայության իշխանությունը...
   ...Ինչպես նշել էինք նախորդ էջում,  3 եւ ավելի թեկնածուներ լինելու դեպքում, առաջին իսկ փուլում հաղթելու են իշխողները,  մինչդեռ  այսօր  իսկ 10 – ից ավելի թեկնածուների անուններ են շրջանառվում: Դրանց առկայությունն արդեն կանխորոշում է համապետական ցանկացած ընտրության ելքը։
   Մեր մատնանշած ԱԿՏԻՎ  ԲՈՅԿՈՏԸ,  վերջին ճշմարտությունը չէ, սակայն բխում է կտրուկ, վտանգավոր շրջադարձից,  ցնցումներից  խուսափելու  դառը մտորումներից։
      շարունակելի