ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ


Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան ավելի շատ քաղաքական  ուժերի  ու նախագահական թեկնածուների կողմից են հնչում միասնական ծրագրով  կամ միասնական թեկնածուով հանդես գալու անհնարինության մասին ,,իրատեսական,, կանխատեսումներ:  Անկասկած, բոլորն էլ ճիշտ են, եթե նրանցից  յուրաքանչյուրն ունի միայն իրեն հայտնի նպատակներ կամ դրանք նույնանում են գործող իշխանական համակարգի պահապանների նպատակների հետ :  Ստորեւ ներկայացվող ծրագրային փաստաթուղթը շրջանառության մեջ է դրվել դեռեւս 2005 թվականից ։ այս տարվա օգոստոսի 1-ից :
***
ՄԻԱՍՆԱԿԱՆ   ԾՐԱԳԻՐ  /դրույթներ/  ՄԻԱՍՆԱԿԱՆ  ԹԵԿՆԱԾՈՒԻ  ՀԱՄԱՐ
1,  Սահմանադիր Ժողովի հրավիրումով ընդունել նոր, ազգային Սահմանադրություն: Ի գիտություն ընդունել,  որ`
   ա. Սահմանադրությունը չի կարող լինել ազգային, եթե այն կազմողները անտեղյակ լինեն  ,,Կանոնագիրք Հայոցի,, ,Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի  ,,Դատաստանագրքերի,, , Շահամիրյանների ,,Որոգայթ փառացի,,  և Արևմտահայոց Ազգային Սահմանադրության հիմնարար դրույթներին, սկզբունքներին ու գաղափարներին.
   բ. Սահմանադրության մեջ սահմանված-ամրագրված պետք է լինեն նաև`
   - Հայաստան եւ հայ հասկացությունները.
   - Հայոց պետականության իմաստը եւ նպատակը.
   - Հայաստանը իրենց հայրենիք համարող այլալեզու, այլադավան ժողովուրդների ազգային ինքնության պահպանումն ու նրանց մշակույթի զարգացումը երաշխավորելու Հայաստանի Հանրապետության հանձնառությունը:
  2,  Մշակել Ազգային անվտանգության նոր հայեցակարգ, որում որպես առաջնային ռազմավարություններ հռչակվեն`
   ա. տնտեսության զարգացումը  բոլոր մարզերում, բնակչության համաչափ տեղաբաշխումը երկրում, միջին մեծության 3-4 քաղաքների ստեղծումը Հայաստանի հարավում, հյուսիսում եւ արեւելքում.
   բ.  Հայաստանի տարածքային ամբողջականության հետևողական վերականգնումը` երկրի արտաքին քաղաքականությունը, դիվանագիտական գործունեությունը համապատասխանեցնելով այդ նպատակին.
   գ.   հայրենադարձության գործընթացի վերսկսումը և դրա շարունակականության ապահովումը:
Այս ռազմավարությունները  իրագործելու նախապայմաններ համարել`
    -տնտեսական և գաղափարախոսական-քաղաքական լիակատար ինքնուրույնությունը.
    -կրթամշակութային ազգային քաղաքականության որդեգրումը.
    -պաշտպանական սեփական համակարգի  առկայությունը և գերակայությունը պաշտպանական այլ կառույցների նկատմամբ:
   Այս,  ինչպես նաեւ ազգային անվտանգության հայեցակարգի այլ դրույթները կյանքի կոչելու համար որոշիչ դարձնել պետության դերակատարությունը՝
    -պետական գործուն վերահսկողություն սահմանելով համապետական, համահայկական նշանակության հոգևոր, մտավոր և նյութական ամբողջ ունեցվածքի տնօրինության, բնության պահպանության և բնական պաշարների օգտագործման նկատմամբ.
    - ազգայնացնելով - պետական սեփականություն դարձնելով բովանդակ ժողովրդին եւ նաև գալիք սերունդներին պատկանող նյութական հարստություններն ու հոգևոր ժառանգությունը:
   3,  Լուծարել նախագահական համակարգը եւ Հայաստանը հռչակել խորհրդարանական հանրապետություն:

18.10.2012 թ. - Երեւան

շարունակելի

Комментариев нет: