ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱԶԱՏԱԳՐԵՆՔ ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ


ԸՆԴՈԾԻՆՆԵՐԻ  ԱՐՇԱՎԱՆՔԻՑ  ԱՌԱՋ   (նախաբանի  փոխարեն)։
        
Ավելի  ազնիվ  չե՞ր  լինի,  եթե  ուղիղն ասեիք,  այս իշխանություններն  ինչքան  կերան, բավական  է,  հիմա էլ ուզում ենք  Հայաստանն  ու հայությանը  մենք  խժռենք...
***
    Այսօր իսկ մեկ տասնյակից ավելի հայրենափրկիչներ, ընկույզի շարժվող պարկի մեջ շխկշխկալով, բամբասում, փնովում են ներկա վարչախմբին  եւ իբրեւ հակակշիռ հրամցնելով զանազան  ,,հանճարաբանու- թյուններ,,`  հայտարարում են  ՀՀ  նախագահական ընտրություններում իրենց թեկնածությունն առաջադրելու մասին։
    Վստահ ենք, որ այս տողերը  ընթերցողներից ոչ ոք չի կասկածում,  որ 3 եւ ավելի թեկնածուներ լինելու դեպքում առաջին իսկ փուլում հաղթելու են իշխողները,  եւ երեք թեկնածուների փաստի վրա էս գլխեն ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆՔ.
    2013 թ. ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ  ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ  ԿԱՆՑՆԵՆ  ԱԶԱՏ, ԱՐԴԱՐ ԵՒ ԹԱՓԱՆՑԻԿ, ՈՒՍՏԻ ՄԵՆՔ ՀԵՆՑ  ԱՅՍՕՐ  ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ  ԱԶԳԸՆՏԻՐ  ՆԱԽԱԳԱՀԻՆ...      
    Մենք այս հայտարարությունը  հիմնավորում ենք  հետեւյալ  պարզ  թվաբանությամբ.
   1, հարյուր հազարից ավելի քվե՝  ՊՆ – ից.
   2, հարյուր հազարից ավելի քվե՝ զանազան նախարարություններից ու թաղապետարաններից.
   3, հարյուր հազարից ավելի քվե`  մարզպետներից,  գյուղապետերից,  թաղային հեղինակություններից.
   4, հարյուր հազարից ավելի քվե էլ կերակրատաշտի բարեհաճությունը  մուրացող  5000  դրամանոց ,,ընտրողներից,, : 
   Ցանկն,  անշուշտ,  կարելի է շարունակել,  բայց ամփոփեմ`  ընդդիմախոսներիս հուշելով.  երկրից հեռացած եւ ընտրելու հնարավորությունից զրկված բյուրավոր ողջեր գումարած երկրում գտնվող, սակայն ընտրելու չգնացող հիասթափվածներ գումարած վերջին  տարիների հանգուցյալներ`   հավասար է գրպանում դրած հինգ հարյուր հազարից ավելի  քվե...
  Առաջադրվելու պատրաստվող բոլոր թեկնածուներից ակնկալում ենք մեր թվաբանության հերքումը...
երկուշաբթի   22. 10. 2012 թ.
 Երեւան

շարունակելի