ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏ...


https://www.facebook.com/photo.php?fbid=395203583850030&set=a.225088994194824.47200.100000811750686&type=1&theater
     Վարչախումբն իր շոշափուկներով տեւական ժամանակ է,  ինչ  օլիգարխներից, փոքր ու մեծ չինովնիկներից դժգոհ ժողովրդի շարքերում  շրջանառում  է  շարքային մարդուն անգործության մղող, արտաքինից անմեղ թվացող,  բայց  խորքում դավադիր` ընտրություններին չմասնակցելու  քարոզչությունը:
   Նման պասիվությունն ըստ էության ամրագրում է այն ամենը, ինչ ունենք այսօր` ազգային ունեցվածքի յուրացում, հուսահատություն, օտարացում մերձավորից , ազգակցից  եւ  հայրենիքից , արտագաղթ, այլասերում  եւ այլն...
   Այս իրավիճակից ելքի փնտրտուքը  մեզ  հուշեց  ԱԿՏԻՎ  ԲՈՅԿՈՏԻ  մարտավարությամբ գործելու գաղափարը։   
   Անվիճելի է, որ ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ,  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ  Է  ՀՆԱՐԱՎՈՐ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆ  ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ  ՆԱԽ  ԴԱՆԴԵՂԵՑՆԵԼ,  ԱՊԱ ԵՒ ԿԱՆԽԵԼ։
   Այս գաղափարներն առաջարկությունների տեսքով տարբեր տարիներին  ու տարբեր միջոցներով հրապարակել ենք մամուլում: Եւ ահա, 2012 թ. ԱԺ ընտրություններում արձանագրվեց աննախադեպ   մի թիվ`53 հազար անվավեր քվեաթերթիկ,  միանգամայն  բավարար`  մեկ կուսակցություն  ԱԺ անցնելու համար։
   Այդ ,,անվավեր,, քվեները, կարծում ենք, բավարար չափով  հաստատեցին, որ եթե 53 հազար  թիվը 2, 3, 4  եւ ավելի անգամ բազմապատկվեր,  նվազագույնը  ԿՈՒՐՎԱԳԾՎԵՐ  ՃՇՄԱՐԻՏ, ԱԶԳԱՅԻՆ  ԸԴԴԻՄՈՒԹՅԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺԻ ԱՍՊԱՐԵԶ  ԳԱԼՈՒ  ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ( եթե, իհարկե,  փետրազարդ  ծրագրերի փոխարեն, իրենց ընդդիմադիր հռչակած ուժերից  որեւէ մեկը  հանդես գար ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉՈՎ)։
   Հավատը սարեր է շարժում:
   Բոլոր նրանք, ովքեր իսկապես, անկեղծորեն  մտահոգ են հայության այսօրվա վիճակով, խնդրում ենք ինչպես այս, http://haratevutyun.blogspot.com/  այնպես էլ    http://old.hetq.am/am/society/azat-hayq-2/  կայքերի  2 էջ  փաստաթղթերը խորությամբ  ուսումնասիրել,  քննարկումներ ծավալել:
   Եթե մեզ հետ համակարծիք եք, եկեք միասին գործենք: Նաեւ սիրով եւ ըմբռնումով կունկնդրենք ձեզ`եթե մեզ ապացուցեք, որ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԸ  սխալ է...
15.11.2012 թ. - Երեւան
շարունակելի

Комментариев нет: