ժողովրդավարական խաղերը հազարամյակների վաղեմություն ունեն, եւ փաստ է, որ ընտրությունները ապահովել եւ ապահովելու են ռեժիմի վերարտադրությունը:
Այդպես է եղել հնում, այդպես է այսօր եւ այդպես է լինելու վաղը, ուստի մերժելով չարիքի
փոքրագույնն ընտրելու գաղափարը, որը չարիքը
հավերժացնող
ամենահեշտ, ամենակարճ
միջոցն է, մենք
ընտրում ենք
աստվածահաճո եւ թեկուզ դանդաղ, բայց անվրեպ ճանապարհը` առաջարկելով դիմադրության մեր ձեւը, բարձրաձայն մտորելով ինչի եւ ինչպեսի մասին։
Այն, ինչ ասելու ենք, կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, ընդունել
կամ չընդունել, առավել արմատական երեւալով կամ ցուցադրական վճռականությամբ բարձրագոչ առարկություններ բերել, պատասխանելով, թե` ավազակը
երբ հարձակվել է վրադ, դիմադրել է պետք եւ ոչ թե զինագործարան
կառուցելու
քարոզչություն անել...
Այդպիսիններին մեր պատասխանն է, որ քաղաքակրթությունը մեզանով չի սկսվել ու մեզանով չի ավարտվելու, եւ կյանքը շարունակվելու է նաեւ մեզանից հետո, մեզանից անկախ։
Հայաստանում 1990 – ից ի վեր համապետական 13 ընտրություն է անցկացվել , բոլոր դեպքերում էլ դրանք կազմակերպվել են ներմուծված խաղի կանոններով եւ վերարտադրել այն ռեժիմին, որն էլ շատ արագ շրջանառության մեջ դնելով ՄԵՂԱՎՈՐԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է կարգախոսը, անսքող ասպատակել, թալանել, յուրացրել է ժողովրդի դառը քրտինքով տարիների ստեղծածն ու վաստակածը...
Այսօր առաջնորդվել ԲՈԼՈՐԻ
համար ընդունելի եւ ԿԱՏԱՐՅԱԼ ծրագրեր կազմելու մտայնությամբ` կնշանակի երկարաձգել
խաբեբաների
և խաբեբայության
իշխանությունը...
...Ինչպես նշել էինք նախորդ էջում, 3 եւ ավելի թեկնածուներ լինելու դեպքում, առաջին իսկ փուլում հաղթելու են իշխողները, մինչդեռ այսօր իսկ 10 – ից ավելի թեկնածուների անուններ են շրջանառվում: Դրանց առկայությունն արդեն կանխորոշում է համապետական ցանկացած ընտրության ելքը։
Մեր մատնանշած ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԸ, վերջին ճշմարտությունը չէ, սակայն բխում է կտրուկ, վտանգավոր շրջադարձից, ցնցումներից խուսափելու դառը մտորումներից։
շարունակելի
Комментариев нет:
Отправить комментарий