ԱԶԱՏ ՀԱՅՔԻ արձագանքը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ հրապարակմանը


1989 թ. Ազգային Միասնության Ուխտի նախաձեռնությամբ հիմնադրվեց ՀԱՅՈՑ  ԱԶԳԱՅԻՆ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ։ Այն  օրերին ժողովրդական շարժման ալիքի վերնամասում գտնվող, իրենց ազգային հորջորջող, սակայն  օտարածին մի շարք կազմակերպություններ ոչ միայն  չմիացան գործող  համայնավար իշխանությանը որպես հակակշիռ ձեւավորված ապագա պետական կառույցին, այլեւ, օգտվելով ժողովրդի մեծամասնության հավատից,  ՀՀՇ–ի գլխավորությամբ իշխանությունը բռնազավթեցին  ու առ այսօր պահում են  իրենց  ձեռքում…
   ԱԶԱՏ  ՀԱՅՔԸ  ողջունում է  ՆԱԽԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ  վերականգնման ջանքերը եւ նորաստեղծ օրենսդիրին մաղթում է հաջողություններ։
   Միաժամանակ  քննարկման Է ներկայացնում  ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ  ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ  ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ  ԱՌԱՋԱՐԿԸ։
   Կարծում ենք ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ  ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ  ԱՆՎԱՎԵՐ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԸ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԿԱՐՈՂ  ԵՆ ԷԱՊԵՍ ՆՊԱՍՏԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺԻ  ՁԵՎԱՎՈՐՄԱՆԸ  ԵՎ  ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ԽԱՂԱՂ  ՃԱՆԱՊԱՐՀՈՎ  ԶԱՎԹԻՉՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԳՈՐԾԻՆ:  

23  նոյեմբերի  2012 թ.

հրապարակումը տես`

Автор Garegin Chugaszyan, написано 15 ноября 2012 г. в 4:30



ԽԱՂԱՂ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՕԿՈՒՊԱՆՏՆԵՐԻՑ ԱԶԱՏԱԳՐԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՄԵՐ ՏԱՐԲԵՐԱԿԸ՝ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏ...


https://www.facebook.com/photo.php?fbid=395203583850030&set=a.225088994194824.47200.100000811750686&type=1&theater
     Վարչախումբն իր շոշափուկներով տեւական ժամանակ է,  ինչ  օլիգարխներից, փոքր ու մեծ չինովնիկներից դժգոհ ժողովրդի շարքերում  շրջանառում  է  շարքային մարդուն անգործության մղող, արտաքինից անմեղ թվացող,  բայց  խորքում դավադիր` ընտրություններին չմասնակցելու  քարոզչությունը:
   Նման պասիվությունն ըստ էության ամրագրում է այն ամենը, ինչ ունենք այսօր` ազգային ունեցվածքի յուրացում, հուսահատություն, օտարացում մերձավորից , ազգակցից  եւ  հայրենիքից , արտագաղթ, այլասերում  եւ այլն...
   Այս իրավիճակից ելքի փնտրտուքը  մեզ  հուշեց  ԱԿՏԻՎ  ԲՈՅԿՈՏԻ  մարտավարությամբ գործելու գաղափարը։   
   Անվիճելի է, որ ԱՅՍՕՐ ԱԶԳԱՅԻՆ,  ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՄԲ  Է  ՀՆԱՐԱՎՈՐ  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ՀԱՅՈՒԹՅԱՆ  ՕԿՈՒՊԱՑՈՒՄԸ  ՆԱԽ  ԴԱՆԴԵՂԵՑՆԵԼ,  ԱՊԱ ԵՒ ԿԱՆԽԵԼ։
   Այս գաղափարներն առաջարկությունների տեսքով տարբեր տարիներին  ու տարբեր միջոցներով հրապարակել ենք մամուլում: Եւ ահա, 2012 թ. ԱԺ ընտրություններում արձանագրվեց աննախադեպ   մի թիվ`53 հազար անվավեր քվեաթերթիկ,  միանգամայն  բավարար`  մեկ կուսակցություն  ԱԺ անցնելու համար։
   Այդ ,,անվավեր,, քվեները, կարծում ենք, բավարար չափով  հաստատեցին, որ եթե 53 հազար  թիվը 2, 3, 4  եւ ավելի անգամ բազմապատկվեր,  նվազագույնը  ԿՈՒՐՎԱԳԾՎԵՐ  ՃՇՄԱՐԻՏ, ԱԶԳԱՅԻՆ  ԸԴԴԻՄՈՒԹՅԱՆ՝ ԵՐԿՐՈՐԴ ՈՒԺԻ ԱՍՊԱՐԵԶ  ԳԱԼՈՒ  ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ( եթե, իհարկե,  փետրազարդ  ծրագրերի փոխարեն, իրենց ընդդիմադիր հռչակած ուժերից  որեւէ մեկը  հանդես գար ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԻ ԿՈՉՈՎ)։
   Հավատը սարեր է շարժում:
   Բոլոր նրանք, ովքեր իսկապես, անկեղծորեն  մտահոգ են հայության այսօրվա վիճակով, խնդրում ենք ինչպես այս, http://haratevutyun.blogspot.com/  այնպես էլ    http://old.hetq.am/am/society/azat-hayq-2/  կայքերի  2 էջ  փաստաթղթերը խորությամբ  ուսումնասիրել,  քննարկումներ ծավալել:
   Եթե մեզ հետ համակարծիք եք, եկեք միասին գործենք: Նաեւ սիրով եւ ըմբռնումով կունկնդրենք ձեզ`եթե մեզ ապացուցեք, որ ԱԿՏԻՎ ԲՈՅԿՈՏԸ  սխալ է...
15.11.2012 թ. - Երեւան
շարունակելի

ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԱԶՈՒՄ ԵՒ ԱՐԹՄՆԻ



ժողովրդավարական խաղերը  հազարամյակների  վաղեմություն  ունեն, եւ  փաստ է, որ ընտրությունները ապահովել եւ ապահովելու  են ռեժիմի վերարտադրությունը:
    Այդպես է եղել հնում, այդպես է այսօր եւ այդպես է լինելու  վաղը,  ուստի մերժելով  չարիքի փոքրագույնն ընտրելու  գաղափարը, որը  չարիքը հավերժացնող ամենահեշտ, ամենակարճ միջոցն է, մենք ընտրում ենք աստվածահաճո եւ թեկուզ  դանդաղ, բայց  անվրեպ ճանապարհը` առաջարկելով  դիմադրության մեր ձեւը,  բարձրաձայն մտորելով  ինչի եւ ինչպեսի  մասին։ 
    Այն, ինչ  ասելու ենք,  կարելի է համաձայնել կամ չհամաձայնել, ընդունել կամ չընդունել, առավել արմատական երեւալով կամ ցուցադրական վճռականությամբ  բարձրագոչ առարկություններ բերել, պատասխանելով, թե`  ավազակը երբ հարձակվել է վրադ, դիմադրել է պետք եւ ոչ թե զինագործարան կառուցելու քարոզչություն անել...
   Այդպիսիններին  մեր պատասխանն  է, որ  քաղաքակրթությունը մեզանով  չի սկսվել  ու մեզանով չի ավարտվելու, եւ կյանքը շարունակվելու է նաեւ մեզանից  հետո, մեզանից  անկախ։   
   Հայաստանում  1990 – ից  ի վեր համապետական 13  ընտրություն է  անցկացվել , բոլոր դեպքերում էլ  դրանք կազմակերպվել են ներմուծված խաղի կանոններով  եւ վերարտադրել այն ռեժիմին, որն էլ շատ արագ  շրջանառության մեջ դնելով   ՄԵՂԱՎՈՐԸ  ԺՈՂՈՎՈՒՐԴՆ  Է   կարգախոսը,  անսքող ասպատակել, թալանել, յուրացրել  է ժողովրդի դառը  քրտինքով տարիների ստեղծածն  ու վաստակածը... 
   Այսօր առաջնորդվել  ԲՈԼՈՐԻ համար ընդունելի եւ ԿԱՏԱՐՅԱԼ ծրագրեր կազմելու մտայնությամբ` կնշանակի երկարաձգել խաբեբաների և խաբեբայության իշխանությունը...
   ...Ինչպես նշել էինք նախորդ էջում,  3 եւ ավելի թեկնածուներ լինելու դեպքում, առաջին իսկ փուլում հաղթելու են իշխողները,  մինչդեռ  այսօր  իսկ 10 – ից ավելի թեկնածուների անուններ են շրջանառվում: Դրանց առկայությունն արդեն կանխորոշում է համապետական ցանկացած ընտրության ելքը։
   Մեր մատնանշած ԱԿՏԻՎ  ԲՈՅԿՈՏԸ,  վերջին ճշմարտությունը չէ, սակայն բխում է կտրուկ, վտանգավոր շրջադարձից,  ցնցումներից  խուսափելու  դառը մտորումներից։
      շարունակելի