ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՒ ԱՐԹՄՆԻ



   Հաշվի առնելով,
   որ ՀՀ օրենքը սահմանում է` արեւը ծագի Արեւելքից  եւ մայր մտնի Արեւմուտքում,
   որ օդը, ջուրը, աղն ու հացը  հենց  իրենք ,,տնօրինող,, բանվոր- գյուղացիները  ապրում են երջանիկ ու հպարտ,
   որ նրանք անդավաճան սիրով  թեւ - թիկունք լինելով  ընտրյալին` առաջին  փուլում  ապահովելու են նրա  վերատպությունը,
   որ հայրենիքի եւ աշխարհասփյուռ մեր ժողովուրդը վճռական է բոլոր միջոցներով  հակազդելու ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՆՎԱՃԵԼՈՒ ԴԱՎԱԴԻՐ  ԲՈԼՈՐ ՓՈՐՁԵՐԻՆ,  մենք  այսօր իսկ`
   1, ՀՀ  ՊՆ տասնյակ  հազարավոր,
   2, զանազան նախարարությունների, թաղապետարանների տասնյակ  հազարավոր,
   3, մարզպետարաների,  գյուղապետների,  թաղային հեղինակությունների տասնյակ  հազարավոր,
   4, 5000  դրամանոց  տասնյակ հազարավոր ,, համակիրների,,   խիղճը, պատիվը, միտքը մարմնավորողների,
   5, երկրից հեռացած բյուրավոր ողջերի + երկրում գտնվող, զանազան պատճառներով ընտրելու չգնացողների, վերջին տարիների հանգուցյալների անունից
   ջերմորեն եւ ի սրտե ողջունում ենք ՀՀ վերընտիր նախագահին եւ միանալով նրան զորակցելու պատրաստակամությամբ հղվող շնորհավորանքներին, միաժամանակ, կատարած աշխատանքի համար մեր գոհունակությունն ենք հայտնում /նարդի/, կոճի խաղացող մրցակից  մյուս 7 թեկնածուներին եւ հույս հայտնում, որ անկախ իրենց քաղաքական ու գաղափարական համոզմունքներից, նրանք կշնորհավորեն ընտրությունների ազատ, արդար, թափանցիկ ընթացքը եւ խոնարհաբար ու պատրաստակամ կշարունակեն իրենց իմացությունը, գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մեր հայրենիքին ու ազգին:

Ռուբեն Մնացականյան
17 հունվարի 2013 թ.
Երեւան

Комментариев нет: