Ազատ Հայք - A Z A T H A I K


(+374)-457308,  099-457308, 091-379587, 
 E.mail. azataik@freenet.am, azataik@rambler.ru
 375041 Երեւան, Նոր Արեշ 12փ. 137 տ., Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
  ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ
ԱԶԱՏ ՀԱՅՔԸ հիմնադրվել է  1989p.՝  որպես Ազգային Միասնության Ուխտ ազմակերպության հրատարակչություն:
  1990թ. հունվարին  կազմակերպության որոշ անդամներ մարտավարական ու ռազմավարական տարձայնությունների պատճառով հեռացան ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՈՒԽՏԻՑ եւ հրատարակչական գործի հիմնական իրականացնողների հետ միասին հիմնեցին ԱԶԱՏ ՀԱՅՔ ԶԻՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ կազմակերպությունը։
  Սկսած 1990 թվականից՝ ԱՀԶ – ն  իրականացրել է  անլեգալ թերթերի, ազգային մատենաշարերի, հուշագրքույկների ընդհատակյա տպագրություն , վերահրատարակել ՀՅԴ օրգան ԴՐՕՇԱԿԸ: Կազմակերպել է նստացույցեր,  հանրահավաքներ, աջակցել է  ՀԱՅ  ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ  ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ  յոթ հատորների,  ՀԱՅԱՍՏԱՆ ԵՒ ՀԱՅ  ԴԱՏ,  ԿՏԱԿ  ՆԷՐ  ՆԱՀԱՏԱԿՆԵՐՈՒՆ  գրքերի  վերահրատարակմանը, մասնակցել է ընտրությունների, հանրաքվեների, քաղաքական միջոցառումների, իրականացրել է դիտորդական  եւ այլ առաքելություններ, հրավիրել ասուլիսներ: Հայթայթել է զենք ու զինամթերք, մասնակցել է ՀՀ սահմանների եւ Արցախի պաշտպանությանը:
Սեյրան Խաթլամաջյանի,  Ռուբեն Մնացականյանի  գլխավորությամբ  էապես նպաստել է նրան, որ 1918–20 թ.թ. Հայաստանի Հանրապետության խորհրդանիշները  վերահաստատվեն որպես  ՀՀ խորհրդանիշներ:
   Հրատարակել է Ճամբարակի, Երեւանի , Էջմիածինի,  Արցախի, Նոյեմբերյանի, այլ բնակավայրերի ազատամարտիկներին փառաբանող հուշամատյան՝ ՀԱՐԱՏԵՒՈՒԹՅԱՆ ԶԱՐԿԵՐԱԿ վերնագրով , ազգային տետրեր, քարտեզներ, դիդակտիկ  եւ այլ նյութեր:
   1996 թ. ԱՀԶ - ն վերակազմավորվելով՝  գործունեությունը շարունակել է որպես քաղաքական կազմակերպությունª ,,Ազատ Հայք Առաքելություն,,  անվանումով:
   2000 թ. տպագրել է  ԱՀԱ - ի  ԶԻՆԱԿԻՑ պաշտոնաթերթը:
   1999 - 2003 թ.թ. ԱՀԱ - ն համամասնական ցուցակով առաջադրվել եւ մասնակցել է ՀՀ ԱԺ ընտրություններին:
  2005 թ. գրանցվել է որպես բարեգործական հասարակական կազմակերպություն՝ ԱԶԱՏ ՀԱՅՔ։
  2006 թ. փետրվարին ԱՀ - ի ջանքերով կազմավորվել է ԳԼՈԲԱԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ համագործակցություն՝  ինը հասարակական կազմակերպությունների  կոալիցիա:
  2006 թ. հունիսին  ԱՀ - ի աջակցությամբ ձեւավորվել է  ,,Փախստականները եւ միջազգային իրավունքը,,  ցանցը:
    2005 – 2007 թ.թ. դիտորդական առաքելություն է իրականացրել ՀՀ - ի, Արցախի Ազգային Ժողովների, ՏԻՄ ընտրությունների, Սահմանադրության հանրաքվեների ընթացքում:
  2005 թ. ԱՀ - ը դիտորդական առաքելության հայտ է ներկայացրել Ադրբեջան£
  2006 թ. ԱՀ - ը Ադրբեջանի Միլլի Մեջլիսի վտարանդի ֆրակցիա ձեւավորելու հեռանկարովª բռնագաղթած հինգ հայերի պատգամավորության թեկնածու առաջադրելու հայտ է հղել Բաքու:
  2009 թ. ձեւավորել է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ  շարժումը£
***
   Ազատ  Հայքի   կարգախոսն է՝
ԱՅՆ ԱՄԵՆԸ, ԻՆՉ ԿԿԱՄԵՆԱՔ, ՈՐ ՄԱՐԴԻԿ  ՁԵԶ ԱՆԵՆ, ԱՅԴՊԵՍ  ԵՒ ԴՈ°ՒՔ ԱՐԵՔ  ՆՐԱՆՑ։
Ազատ Հայքի կանոնադրական դրույթներն են՝
    -  Միջազգային համակեցության համակարգում  զարգացող Հայաստանը աշխարհասփյուռ  հայերի, ՀՀ քաղաքացիների հայրենիքն է, որտեղ Կազմակերպությունն աջակցում է հայրենադարձության իրականացմանը, գործում է մարդկության կողմից սրբագործված պատգամների շրջանակներում,  այն  էª հավատ, ազգ, սեր, արդարություն, հավասարություն, առաքինություն, հարգանք, կարեկցանք, հավատարմություն, պատասխանատվություն.
   -  պաշտպանում է ազգային ավանդույթները, մարդու արժանապատվությունը, պատիվը, իրավունքները,  ազատ ընտրությունները, օրենքի առաջ հավասարությունը, խոսքի, խղճի, մտքի  ազատությունը.
   -  անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մարդկային հակասությունները չընթանան սպառնալիքների, ահաբեկչության կամ բանսարկությունների  հունով.
   - իրականացնում է խաղաղության պաշտպանության միջոցառումներ.
   - գործընկերական հարաբերություններ է կառուցում  հասարակական  կարծիքի  ձեւավորման, շահերի  պաշտպանության, իրազեկության, ուսուցման,  կողմնորոշման,  համերաշխության  եւ այլ ասպարեզներում.
   -  անհատական, ցանցային համագործակցության միջոցով, պայքարում է աղքատության, չքավորության դեմ,  մասնակցում է սոցիալտնտեսական, օրենսդրական, մշակութային կյանքին, սոցիոլոգիական, վիճակագրական, հաշվարարական, իրավական բնույթի ուսումնասիրությունների կազմակերպմանը եւ անցկացմանը.
   - իրականցնում է պատմական արժեքների, բնաշխարհի պահպանության, անվտանգության, վերլուծություններ եւ հետազոտություններ, քաղաքացիական պաշտապանության գործողություններ, նպաստում է  կրթության, մշակութի, առողջապահության,  արվեստի, գյուղատնտեսության, քաղաքաշինության, արհեստների, բարձր տեխնոլոգիաների, ժամանցների, արկածային զբոսաշրջության, զվարճալի ծրագրերի զարգացմանը.
 - իր կարողությունները ի սպաս է դնում ազգային փոքրամասնություններին, անհատներին, ընտանիքներին, բռնադատվածներին, հաշմանդամ, թափառաշրջիկ, անօթեւան որբերին օգնելու, հեղինակային իրավունքի, իրավական դաշտի բարելավման, զարգացման ծրագրերի իրագործմանը, ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը :

***
²¼²Տ ՀԱՅՔԻ  նախագահն է  Ռուբիկ  (Ռուբեն)  Գարեգինի   Մնացականյանը£
Զբաղվել է գեղանկարչությամբ, գրել է բանաստեղծություններ, քաղաքական, վերլուծական հոդվածներ, տպագրվել է խորհրդային, ետխորհրդային մամուլում, վավերագրական երկու գրքերի հեղինակ է£ 1989 - 1996 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ հրատարակչության,  1996 - 2004 թ.թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ կուսակցության,  2005 թ. ԱԶԱՏ ՀԱՅՔ  բ հ կ  նախագահն է£ 1988 - 1994 թ.թ. իրականացրել է ընդհատակյա թերթերի, ազգային մատենաշարերի, հուշագրքույկների տպագրություն£
   Մեծամասնական եւ համամասնական ցուցակներով 1990, 1995, 1999, 2003 թ.թ.  առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու£
  2009 թ. հունվարին ընտրվել է  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ  շարժման նախագահ£


ԱԶԱՏ ՀԱՅՔ
Ռուբեն Մնացականյան
28  մարտի 2011 թ.
Երեւան, Նոր Արեշ 12 . 137 տ.,
  Yerevan,   Nor Aresh 12 st. 137 hom
. (374) +  457308., 099-457308, 091- 524581,  091-379587,
  E.mail. azataik@freenet.am, azataik@rambler.ru, lusolusmn@rambler.ru


Комментариев нет: